գլխավոր 

Պետության կողմից Ռոբերտ Քոչարյանին 5 տարի ժամկետով անհատույց կերպով գույք և գրասենյակ է տրամադրվել

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել փոփոխություն կատարել կառավարության՝ 2008 թվականի հուլիսի 17-ի որոշման մեջ և ՀՀ 2-րդ նախագահի Ռոբերտ Քոչարյանին ևս 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման  հանձնել գրասենյակ և գույք: Որոշման մեջ մասնավորապես ասված է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 576-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 766-Ա որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, ինչպես նաև 3-րդ կետի 2-րդ ենթակետում «10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «15 տարի ժամկետով» բառերով:

 

 

Նույն շարքից