ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել հայ-ռուսական VII Միջազգային ֆորումի մասնակիցներին և հյուրերին:
Ուղերձում Պուտինը ողջունել է ֆերումի մասնակիցներին և և հյուրերին՝ հայտարարելով, որ ամենամյա հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել, մասնակիցները փոխանակվում են իրենց փորձով, կառուցողական բանավեճեր են ունենում, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերին:
«Ռուսաստանին և Հայաստանին կապում են ընկերական ամուր կապերն ու ռազմավարական գործընկերությունը: Մեր պետությունների միջև դասավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում, զարգանում 1 ակտիվ առևտրա-տնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար փոխգործակցությունը»,-ասել է Պուտինը՝ վստահություն հայտնելով, որ ֆորումի ժամանակ կհաջովի նոր հետաքրքիր մտահաղացումներ ի հայտ բերել, որոնք հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև կնպաստեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: