Լոնդոնի բնագիտության թանգարանի աշխատակիցների գլխավորած հետազոտողների խումբը Թուրքիայում 11 երեխայի գերեզման է հայտնաբերել: Բոլոր երեխաները մատուցվել են որպես զոհաբերություն: Այս մասին ասված է թանգարանի կայքում:
Գերեզմանոցը հայտնաբերվել է Բաշուր Հայուկում, այն պատկանում է բրոնզե դարաշրջանին: Հայտնաբերված մասունքները պատկանում են 11 տարեկան և ավելի մեծ երեխաների:
Հետազոտողները նշում են, որ երեխաները սպանվել են, սակայն այն, որ դիերը խնամքով դասավորված են, վկայում է այն բանի մասին, որ նրանք զոհաբերվել են: Ենթադրվում է, որ երեխաները զոհաբերվել են իշխանությունը ցուցադրելու և կարգուկանոն պահպանելու համար: