Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը գործարք է առաջարկել Սիրիայի հարավ-արևելքում գործունեություն ծավալող գրոհայիններին: Այս մասին հայտնում է Al Masdar News-ը:
Նշվում է, որ երկրի ամբողջական դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գրոհայինները ցած դնեն զենքը և իրենց քաղաքներում միանան չեզոք դիրք գրաված ռազմական ոստիկանությանը: Դա թույլ կտա վերականգնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը:
Այն դեպքում, եթե գրոհայինները չընդունեն առաջարկը, հնարավոր է նրանց տեղափոխեն Իդլիբ կամ Հալեպ: Ասվում է նաև, որ գրոհայիններին թույլ կտան առանձին պայմանագրեր կնքել սիրիական կառավարության հետ, եթե ցանկանան: