Հասարակություն 

Մանկապարտեզն ավարտող երեխաները ստանում են իրենց առաջին դպրոցական նվերները

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող երեխաները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, ավանդույթի համաձայն, ստանում են իրենց առաջին դպրոցական նվերները՝ դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:

Երեխաներն իրենց նվերները ստանում են մանկապարտեզների ավարտական հանդեսների ժամանակ, որոնցից մի քանիսին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Բարեմաղթանքներ հղելով փոքրիկներին և նրանց մաղթելով կանաչ ճանապարհ՝ Աննա Ստեփանյանը քրտնաջան աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել մանկապարտեզների տնօրեններին և մանկավարժներին:
Հիշեցնենք, որ այս տարի փոքրիկներին կբաժանվի շուրջ 10000 պայուսակ՝ համալրված 18 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից