Հասարակություն 

Ցուցարարները փակել են Գարեգին Նժդեհի անվան փողոցը

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր առավոտյան Կարբի գյուղի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել Վերաքննիչ դատարանի մոտ: Ակցիայի մասնակիցները բողոքում են Նազարեթյան եղբայրների կալանավորման դեմ, որոնց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար:

Ակցիան դեռ շարունակվում է, մասնակիցները փակել են Գարեգին Նժդեհի անվան փողոցը, որտեղ գտնվում է դատարանի շենքը:

Նույն շարքից