Հասարակություն 

Արամ Սարգսյանը հայտնել է, թե ինչի մասին է խոսել Մանվել Գրիգորյանի հետ ձերբակալությունից 3 օր առաջ

Այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե հանդիպել է արդյո՞ք Մանվել Գրիգորյանի հետ, ասաց, որ ձերբակալությունից հետո ոչ, իսկ վերջին հանդիպումը տեղի է ունեցել ձերբակալությունից 3 օր առաջ:

Սարգսյանը հայտնեց, որ Գրիգորյանի հետ զրույցի ժամանակ վերջինիս առաջարկել է հեռանալ ԵԿՄ ղեկավարի պաշտոնից, ինչից հետո հեռացած տղաները հնարավորություն կունենային վերադառնալ. «Խոսակցություն է եղել, առաջարկել եմ, որ հեռանա նախագահի պաշտոնից, մնա վաչության անդամ, իսկ վարչությունն ընտրի նոր նախագահ, որից հետո ինքն ինչով կկարողանար կօգներ կառույցին: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կասեր գեներալ Մանվելին, եթե հանդիպեր, Սարգսյանն ասաց, որ չէր ուզենա հանդիպել, քանի որ այս պահին ասելիք չունի. «Այն, ինչ տեսել եմ, նրա երեսին կանգնելն ու ասելը չեմ կարծում, թե ճիշտ է: Մխիթարել ու սուտ ասելու ցանկություն էլ չունեմ: Ինքն ասել է, որ իր անմեղությունը կապացուցի: Ես շատ կցանկանայի, որ նա դա կարողանար: Ես պետք է ասեմ, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի, օնկոլոգիական հիվանդ է, թոքի կեսը հեռացված է: Ես զարմացած եմ, որ նման վիճակում գտնվող մարդը կարող է նման քայլ անել»:

 

Նույն շարքից