Ամերիկացի հայտնի դերասանուհի Սյուզան Սարանդոնը ձերբակալվել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Թվիթերյան իր էջում 71-ամյա դերասանուհին հայտնել է, որ ձերբակալվել է և կոչ է արել մյուսներին ամուր լինել, շարունակել պայքարը:
Կանանց երթը, որին մասնակցել է Սարանդոնը, ուղղված է եղել ներգաղթյալների ընտանիքների անդամների բաժանման դեմ:
ԱՄՆ օրենքների համաձայն, Նահանգներում անօրինական միգրացիայի մեջ մեղադրվող մեծահասակների համար կալանք է սահմանվում: Այդ ընթացքում երեխաները գտնվում են հատուկ ծառայությունների խնամքի տակ: Դրանից հետո անչափահասներին կարող են ուղարկել ԱՄՆ-ում ազգականների մոտ կամ տեղավորել հատուկ կացարաններում: