Հասարակություն 

Հանրայինը ներողություն է խնդրում Հայաստանի և Արցախի հասարակությունից

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության հունիսի 28-ի հիմնական թողարկման ընթացքում Մարտակերտի ազատագրման 25-ամյակի միջոցառման մասին տեսանյութի սկիզբը եթեր է հեռարձակվել ռեպորտաժի բովանդակությունը աղավաղող վրիպակով, որը հնարավորինս արագ շտկվել է եթերում:

Հաշվի առնելով վրիպակի առկայության հանգամանքով պայմանավորված հանրային հնչեղությունը, Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում ՀՀ և Արցախի հասարակությունից և տեղեկացնում, որ վրիպակը թույլ տված խմբագիրը նկատողություն է ստացել:

Նույն շարքից