Բեյրութում գերմանիայի հավաքականի երկրպագուներ Հուսեյն Հոդրի Բրայթան և Շամասը սպանել են իրենց հարևան Մոհամմեդ Զաերին, ով տոնել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի ձախողումը: Այս մասին հայտնում է Newsweek-ը:
Մարդասպանները զոհի վրա հարձակվել են այն ժամանակ, երբ վերջինս տոնել է Հարավային Կորեայի հաղթանակը: Տղամարդը դանակի մի քանի հարված է ստացել և տեղում մահացել:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է հարձակվողներից մեկին: