ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վոլոդյա Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:
Վարչապետը պաշտոնանկ է արել նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի Փառանձեմ Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնակատար Եղիշե Մարգարյանին: