Բարի օր Հասարակություն 

ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը 8 տարեկան է

analitik.am

«Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում կայացել է ՀՀ ԱԻ նախարարության փողային նվագախմբի կազմավորման 8-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Արարողությանը ներկա էին գերատեսչության տարբեր ստորաբաժանումների ներակայացուցիչներ և օտարերկրյա հյուրեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻն պաշտոնական կայքէջից։

Տոնակատարությունն իր գեղեցիկ և անզուգական կատարումներով զարդարել է «Միլեն շոու բալետ» պարային համույթը: ԱԻՆ նվագախմբի նվագակցությամբ միջոցառմանը ելույթ է ունեցել ԱԻՆ աշխատակցուհի, Լուսինե Հարությունյանը: Հոբելյանական ցերեկույթի ընթացքում իրենց գործընկերներին ողջունելու էին եկել պաշտպանության նախարարության «Զորական» երգչախմբի արտիստները: Միջոցառման ժամանակ եղել են նաև թատերականացված պարային ներկայացումներ՝ ծիրանի և գինու հյուրասիրությամբ:

ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը բաղկացած է 40 երաժիշտներից: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է փ/ծ գնդապետ, Մ. Խորենացու մեդալակիր Մանվել Ութուջյանը:

Հիշեցնենք, որ 2017 թ. ապրիլի 15-ին Գյումրիում «Վերածնունդ» միջազգային ամենամյա մրցույթ-փառատոնի շրջանակներում, որին մասնակցում էին Հայաստանի բոլոր ուժային կառույցների փողային նվագախմբերը, ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը «Զինվորական նվագախումբ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակի:

Նույն շարքից