Հունիսի 29-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության շախմատի 2018 թ. առաջնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Եզրափակիչ փուլին մասնակցել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանների (Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, փրկարար ուժերի, քաղաքացիական պաշտպանության, օպերատիվ կառավարման, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, Երևանի փրկարարական ու մարզային փրկարարական վարչություններ) 10 աշխատակից:
Արդյունքում՝ ՓԾ շախմատի առաջնության հաղթող է դարձել ՓՈՒ վարչության պետի տեղակալ - հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի պետ, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը: Պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրել է ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի հրահանգիչ, փ/ծ կապիտան Վլադիմիր Պետրոսյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի պետ, փ/ծ գնդապետ Վալերի Բագիյանը:
Մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, իսկ հաղթողներն արժանացել են դիպլոմների: