Ռոբերտ Քոչարյանն իր ընդդիմախոսներին կամ վերացնում էր, կամ ուղարկում բանտեր` մտացածին ու հորինովի հոդվածներով:
Սակայն Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը շատ ավելի հրեշավոր է եղել, քան կարող են նույնիսկ փաստել վիճակագրությունն ու չոր փաստերը:
2011թ-ին Հայաստան հյուր էր ժամանել ջավախքահայ Պողոս Պողոսյանը, սեպտեմբերի 25-ին ընկերների հետ գնացել էր «Առագաստ» սրճարան, որտեղ իր գավառական ճաշակը ջազով հարստացնելու էր եկել նաև Ռոբերտ Քոչարյանը:
Չգիտենք` Պողոսյանը մի քիչ գինովցա՞ծ է, եղել, թե՞ անսահման ուրախացել է նախագահին տեսնելով, բայց արտասանել է «պրիվետ Ռոբ» արտահայտությունը, ինչի հետևանքով Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները նրան դաժան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում` հասցնելով մահվան: Սպանությունից մի քանի օր հետո, Ռոբերտ Քոչարյանը ցինիզմով հայտարարել է, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Աղամալ Հարությունյանը` Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման: Ահա այսպես էր Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում իր հանցագործ շրջապատին:
Պողոս Պողոսյանի դաժան սպանությունն ունի երկու կարևոր ենթաշերտ: 1999-ի հոկտեմբերի 27-ի հրեշավոր ոճրագործությունից հետո երկրում այնպիսի սարսափի մթնոլորտ էր, որ այդ երեկո «Առագաստ» սրճարանում ներկա գտնվողներից որևէ մեկը չհանդգնեց հանրությանը պատմել տեղի ունեցած ոճիրի մասին` գերադասելով չհայտնվել Քոչարյանի քինախնդրության թիրախում: Խոսեց միայն լրագրող Մարկ Գրիգորյանը, ում դեմ շուտով մահափորձ կազմակերպվեց, ինչի հետևանքով նա հեռացավ Հայաստանից և երկար տարիներ բնակվում էր Մեծ Բրիտանիայում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում