Հասարակություն 

Շները խնամված են և կուշտ. Հայտարարություն /տեսանյութ/

Այսօր Դինգո Թիմի կամավորներ Gohar Sergeevna Manushakyan Chalyan-ն ու Irina Babayan-ն այցելեցին Մանվել Գրիգորյանի առանձնատանը բնակվող շներին՝ կապված վերջերս տարածված տեղեկատվության հետ, որ շները սովամահ են լինում, անգամ ջուր չունեն: Տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Շները խնամված էին և կուշտ: Նրանք ունեն հատուկ խնամող: Վանդակում ապրող շները զբոսնում են հերթափոխով:

Սակայն առանձնատան շներից բացի Մանվել Գրիգորյանն ունի շներ նաև այլ տարածքներում: Նրանց մեծ մասին տվել են որդեգրման, որոշ մասը մնացել է: Վաղը կայցելենք նաև նրանց՝ բժիշկների հետ միասին, քանի որ խնամողներն ասացին, որ որոշ շներ ունեն առողջական խնդիրներ:

Վաղը կգրենք ավելի թարմ լուրերով: Այսօր այսքանը:

«Դինգո Թիմ» ՀԿ

Նույն շարքից