Հասարակություն Բարի օր 

Մոսկվայում ՀՀ քաղաքացին ծեծել է փաստաբանի և գողացել 1 միլիոն ռուբլի

Մոսկվայում ՀՀ քաղաքացին ծեծի է ենթարկել Օդենցովյան պալատի փաստաբաններից մեկին, ապա բռնի ուժով վերջինիս նստեցրել իր ավտոմեքենան և վերցրել նրա մոտ եղած 1 միլիոն ռուբլին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կատարվածի մասին ոստիկանությանը հայտնել է ականատեսներից մեկը, ով նաև հայտնել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի տվյալները:

Կարճ ժամանակ անց կասկածյալը հայտնաբերվել է: Նա 29 տարեկան է և, ինչպես արդեն նշեցինք, ՀՀ քաղաքացի:

Նույն շարքից