Սպորտ Հասարակություն 

Նա լավագույնն է աշխարհում. Կազիմիրոն «Բարսելոնայի» ֆուտբոլիստի մասին

«Ռեալի» հենակետային կիսապաշտպան Կազիմիրոյի կարծիքով, իր խաղաղային դիրքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» առաջատարներից Սերխիո Բուսկեթսն է:

«Շատ ֆուտբոլիստներ չկան, ում անունը կարող եմ տալ, սակայն, եթե պետք է մեկին ընտրեմ, ես կընտրեի Բուսկեթսին: Նա լավագույնն է աշխարհում և շատ է դուր գալիս ինձ: Շատ լավ ֆուտբոլիստ է»,-ասել է բրազիլացին՝ հավելելով, որ լավ ֆուտբոլիստներ են նաև Կանտեն ու Պոգբան:

Նույն շարքից