ԱՄՆ-ում Հյուսիսային Կորեային կասկածում են մի քանի գաղտնի օբյեկտներում հրթիռային վառելիք պատրաստելու մեջ: Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Ամերիկյան հատուկ ծառայությունների կարծիքով, Փհենյանը միջուկային զենքն անհրաժեշտություն է համարում և չի պատրաստվում հրաժարվել դրանից՝ չնայած երկրի դիվանագիտական ջանքերին:
Պարբերականի զրուցակիցը հայտարարել է, որ հյուսիսկորեացիները որոշել են մոլորության մեջ գցել Վաշինգտոնին, որպեսզի զիջումներ ստանան միջուկային ծրագրի մասով բանակցությունների շրջանակներում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայից այլևս միջուկային սպառնալիք չկա: