«Առաջիկա օրերին մենք ԸՕ-ի փոփոխությունների մասով մեր առաջարկությունները կներկայացնենք: Մենք արդեն ունենք մեր ներկայացուցիչը, ով կմասնակցի սպասվելիք քննարկումներին: Մենք՝ «Հիմնադիր Խորհրդարանն» ու «Սասնա ծռերն» այսօրվանից պատրաստվում ենք սպասվելիք ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններին»,-այսօր՝ հունիսի 30-ին, «Հայ կառուցողական» կուսակցության անդրանիկ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:
Սեֆիլյանը նաև նշեց, որ առաջիկայում ավելի գործնական քայլեր կձեռնարկվեն և բոլոր տղաները կլինեն ազատության մեջ:
Ինչ վերաբերում է հարցին, թե աջակցելու են արդյո՞ք իրենք Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, Սեֆիլյանն ասաց, որ դեռ պետք է որոշեն, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին. «Քննարկումների կարիք կա»:
Սեֆիլյանը հիշեցրեց, որ դեռ բանտում եղած ժամանակահատվածում իրենց աջակցությունն են հայտնել գործող իշխանություններին և հիմա էլ այդ քաղաքականությունը շարունակվում է: