Հասարակություն 

Դա բոլորիս կորուստն է. Սեֆիլյանը՝ ՊՊԾ գնդի զոհված ոստիկանների մասին

Այսօր՝ հունիսի 30-ին, «Հայ կառուցողական» կուսակցության անդրանիկ համագումարին լրագրողների հետ զրույցի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատները դժգոհ են Սասնա ծռեր խմբի անդամներին ազատ արձակելու համար, ասաց, որ ոստիկանների զոհվելը կորուստ է բոլորի համար. «Դա բոլորիս ցավն է, և ես կարծում եմ՝ առաջիկայում բոլորը հասկանալու են, որ բոլորն են զոհ են եղել բռնատիրությանը: Հուսով եմ, որ մասնավորապես նաև զոհվածների հարազատները ևս շուտով այս կարծիքին կլինեն»:

Սեֆիլյանի խոսքերով, այսօր պետք է երկխոսել, համերաշխության քայլեր կատարել, որին լծված են նաև իրենք: Նա նաև նշեց, որ Սասնա ծռերի բոլոր անդամները պետք է ազատ արձակվեն, դա չի խանգարի գործի քննության և հենց իրենք են առաջին հերթին ցանկանում, որ ամեն ինչ պարզվի:

 

Նույն շարքից