Հասարակություն 

Գեներալ Մանվելի հրահանգով խլել են էջմիածնի բնակչի բենզալցակայանը. «Փաստինֆո»

Էջմիածնի-քաղաքի Բաղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկի հյուսիս-արևելյան մասում տարիներ ի վեր մի բենզալցակայան էր գործում: Հիշյալ բենզալցակայանը կառուցվել է դեռևս 2003 թվականին:

Այդ տարածքը բենզալցակայան կառուցելու նպատակով աճուրդով տրամադրվել է Էջմիածնի բնակիչ Պետրոս Թորոսյանին: Կառուցապատման աշխատանքներն սկսվել են, և երբ 80 տոկոսով շինությունը կառուցված է եղել, հանկարծակի հայտնվել են ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականները և Պետրոս Թորոսյանին հորդորել այն վաճառել գեներալ Մանվել Գրիգորյանին:

Գեներալ Մանվել Գրիգորյանի անունից օգնականները պարբերաբար պահանջեր են ներկայացրել բենզալցակայանը վաճառելու վերաբերյալ, հակառակ դեպքում սպառնացել են քանդել, ավելին՝ ասել են. «Եթե չտաս, ավելի լավ ա հեռանաս ընտանիքով»:

Պետրոս Թորոսյանը, «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով պատմությունը, նշում է՝ ստիպված է համաձայնել և 2005թ.հունվարի 11-ին նոտարական կարգով վավերացվել է լիազորագիր և այն տրվել է Գևորգ Այվազյանի ներկայացրած Լևոն Սահակյանին՝ վերջինիս լիազորելով իր փոխարեն նաև օտարել նշված շինությունը:

Թորոսյանը նշում է, որ ոչ թե վաճառել է գույքը, այլ ուղղակի հանձնել է ճնշումների ազդեցության ներքո, մինչ օրս իրեն գումար չի տրվել:

Մանրամասն՝ pastinfo.am

Նույն շարքից