Հասարակություն 

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը հայտնի միջադեպի հարցով կներգրավվի նաև անկախ փորձագետի

Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, Խորհրդարանում տեղի ունեցել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ հանդիպմանը ասել է հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«Արցախպրեսը»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով տարվող աշխատանքները՝ Ա. Թովմասյանն ասել է, միջադեպի առնչությամբ նյութերի հավաքագրման գործընթացն ավարտվել է քիչ առաջ:

«Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն ունի իր լիազորությունների շրջանակը, և մենք պետք է կայացնենք որոշում մեր երկու գործընկերների նկատմամբ, որը, իհարկե, դժվար է»,- նշել է Ա. Թովմասյանը՝ հավելելով, որ ինքը հանձնաժողովի անդամներին առաջարկել է հավաքագրված նյութերը հնարավորություն տալ ծանոթանալու անկախ փորձագետի և հաշվի առնելու նրանց մասնագիտական կարծիքը:

Ա. Թովմասյանը նշել է նաև, որ հանդիպում է նախատեսվում հանձնաժողովի և Հայկ Խանումյանի ու Ժաննա Գալստյանի հետ:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում միջադեպի հետ կապված ամենաշատը քննարկվող պատգամավոր Գալստյանի կողմից արտահայտած «գյալմա» (եկվոր) բառին՝ ԱԺ ունեցել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը նշել է, որ դեռևս 1988 թվականի շարժման ակունքներում միասնական հայրենիք ունենալու գաղափարն էր և անկախ հանգամանքներից մենք ունենք մեկ հայրենիք, որը ոչ քո կասկածի տակ դնել չի կարող:

Նշենք, որ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկված են «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, նույն խմբակցությունից՝ Ռոբերտ Ղահրամանյանը, «Դաշնակցություն» խմբակցությունից՝ Ռիտա Մնացականյանը, «ժողովրդավարություն» խմբակցությունից՝ Լյուդմիլա Բարսեղյանև և «Շարժում-88» խմբակցությունից՝ Գագիկ Բաղունցը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը, տեղակալ՝ Ռիտա Մնացականյանը:

Նույն շարքից