Ինչպես փոխանցում է CNN-ը, ԱՄՆ բոլոր 50 նահագներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում ուղղված նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ:
Ակցիայի մասնակիցները պահանջում են վերջ տալ ներգաղթյալների ընտանիքները բաժանելուն, ազատ արձակել ձերբակալվածներին և դադարեցնել նրանց նկատմամբ ընթացող քննությունը, որը սկսվել է սահմանն անօրինական հատելու համար: Նրանք պահանջում են նաև հրաժարվել, այսպես ասած, զրոյական հանդուրժողականության քաղաքականությունից:
USA Today-ը հայտնում է, որ յուրաքանչյուր նահանգում գոնե մեկ ակցիա իրականացվում է, սակայն կան նահանգներ, որտեղ մի քանի նմանատիպ ցույցեր են իրականացվում:
Սպասվում է, որ օրինակ Կալիֆորնիայում մոտ 80 ակցիա է իրականացվելու: