Հայաստան Պատահարներ 

ՃՏՊ Մասիս քաղաքում. կան տուժածներ (լրացված)

analitik.am

Հունիսի 30-ին, ժամը 22:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 60-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդը՝ Ա. Վ., ծնված 1984թ.) և «ԳԱԶել» մակնիշի (վարորդը՝ Ս. Ա., ծնված 1980թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. Տ.-ը (ծնվ.2007թ.), Դ. Մ.-ը (ծնված 2007թ.), Ա. Մ.-ը (ծնված 1986թ.), Ա. Ա.-ը (ծնված 1978թ.) և Ն. Ա.-ը (ծնված 1983թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը  գնահատել են բավարար: Ա. Տ.-ը և Դ. Մ.-ը տեղափոխվել են «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Տ.-ի առողջական վիճակը գանահատել են միջին ծանրության, իսկ Դ.Մ.-ինը` բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից