Հասարակություն 

Գլխավոր դատախազը հրաժարական չի տալու

Հուլիսի 1-ին, Դատախազության օրվա առթիվ միջոցառման ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, թե չի պատրաստվում արդյո՞ք հրաժարական տալ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ թերություններ կան բոլորի աշխատանքում. «Մենք ամեն օր մեր աշխատանքն ավելի կատարելագործելու և զարգացնելու անհրաժեշտություն ունենք: Մեզ համար շատ կարևոր է նկատել մեր սխալները, թերությունները և դրանց ուղղման ուղղությամբ գործողություններ ձեռնարկելը: Դա շարունակական է»:

Ինչ վերաբերում է հարցին, թե նախկինում քաղաքական կա՞մքն է պատճառը եղել, որ այսօր արվող բացահայտումների նման բացահայտումներ չեն եղել, Գլխավոր դատախազը նշեց, թե նախկինում առիթներ ունեցել է այդ մասին խոսելու համար. «Ես նախկինում էլ միշտ ասել եմ, որ մեր աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է հանրային աջակցությունից»:

 

Նույն շարքից