Ռազմական Հասարակություն 

ԱՄՆ-ում նոր միջուկային ռումբ են փորձարկել

ԱՄՆ-ում իրականացվել է առաջին B61-12  կառավարվող ռումբի փորձարկումը: Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարությունը:

Փորձարկումն  իրականացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի և էներգետիկայի նախարարությանը կից միջուկային անվտանգության ազգային վարչության համատեղ ջանքերով՝ B-2 Spirit ռմբակոծիչի մասնակցությամբ:

Հայտնվում է, որ միջուկային մարտագլխիկով երկու ռումբի փորձարկումը տեղի է ունեցել հունիսի 9-ին Նևադա նահանգում:

Փորձարկման արդյունքում պարզվել է, որ ռումբը համապատասխանում է պահանջներին:

 

Նույն շարքից