Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում տանտերերից պարտություն կրելուց հետո Իսպանիայի հավաքականի առաջատարներից Անդրես Ինյեստան հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին: Այս մասին հայտնում են հավաքականի մամուլի ծառայությունից:
իր խոսքում Ինյեստան նշել է, որ ավարտվում է կյանքի այդ հիանալի փուլը՝ ափսոսանք հայտնելով, որ երբեմն ամեն ինչ չի ավարտվում այնպես, ինչպես երազում ես:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ինյեստան հայտնել էր կատալոնական գրանդը լքելու մասին՝ տեղափոխվելով Չինաստան: