Քաղաքական 

Հուլիսի 11-12-ը նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ հուլիսի 11-ից 12-ը նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որի շրջանակներում նա կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ:

Տ․Բալայանը նշեց նաև, որ հուլիսի 6-ին նախատեսվում է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության մշտական փոխպետքարտուղար Սայմոն Մակդոնալդի այցը Հայաստան: Ինչպես նաև հուլիսին նախատեսվում է արտաքին գործերի նախարարի արտասահմանյան մի քանի այց, որոնց ժամկետները հստակեցվում են։

Նույն շարքից