Հայաստան Հասարակություն 

Կատարվել է հոգեհանգիստ Գարեգին Ա Հայրապետի հոգու խաղաղության համար

Հուլիսի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Սրբազան արարողության ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի շիրիմի առջև կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրապետի մահվան 19-րդ տարելիցի առիթով:

Եկեղեցականաց դասը և ուխտավոր հայորդիները աղոթք բարձրացրեցին առ Աստված լուսահոգի Գարեգին Ա Կաթողիկոսի հոգու խաղաղության և հանգստության համար:

Նույն շարքից