Գաղտնիք չէ, որ մինչև վերջին հայտնի իրադարձությունները, Հայաստանում գրեթե չկար պաշտոնյա, առավել ևս բարձրաստիճան, ում սենյակում կախված չլիներ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը:
Շարժման օրերին և դրանից հետո այդ նկարները, հասկանալի պատճառներով անհետացան: Ավելին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարությամբ հանդես եկավ՝ կոչ անելով զերծ մնալ պետության առաջին դեմքերի լուսանկարները աշխատասենյակներում կախելուց:
Սակայն, ինչպես երևում է, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, որոշել է չհետևել այդ կոչին: Վերջինս իր աշխատասենյակի ամենաերևացող մասում կախել է ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարը: