Հասարակություն գլխավոր 

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները պահանջում են բացել ճանապարհները

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն այսօր օրը սկսել են կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայով: Ընկերության աշխատակիցները պահանջում են պայմաններ ստեղծել իրենց աշխատանքները շարունակելու համար և չխոչընդոտել իրենց աշխատանքին:

Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ, ընկերության դեմ նպատակուղղված և լավ ֆինանսավորված հակաքարոզչություն է իրականացվում:

Ակցիայի մասնակիցներն արդեն իրենց նամակն են փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հավաքված քաղաքացիների թվում է նաև ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը, ով նախ ասաց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կապ չունի ընկերության հետ,  ապա նաև նշեց, թե  խնդրում է ՀՀ վարչապետին անել այնպես, որ ճանապարհները բացվեն, որպեսզի ընկերությունն աշխատի:

Նշենք, որ արդեն մեկ շաբաթից ավել է մի խումբ ակտիվիստներ փակել են հանք տանող ճանապարհը և կաթվածահար արել աշխատանքները:

Նույն շարքից