18-24 տարեկան ռուսաստանցիների 31 տոկոսը՝ յուրաքանչյուրը 3-րդը, ցանկություն են հայտնել հեռանալ երկրից: Այս մասին վկայում ВЦИОМ-ի անցկացրած հարցման արդյունքները:
Հարցվածներից յուրաքանչյուր 4-րդը հայտնել է, որ արդեն ազգականներ ունի արտերկրում, ովքեր Ռուսաստանից հեռացել են վերջին տարիներին:
Ինչ վերաբերում է նրան, թե որտեղ են Ռուսաստանը լքել ցանկացողներն ուզում ապրել, ապա առաջին հորիզոնականներում են Գերմանիան, ԱՄՆ-ը և Իսպանիան: