Այսօր՝ հուլիսի 2-ին, Հրազդանի քաղաքապետարանում հրավիրված ավագանու արտահերթ նիստի ժամանակ միաձայն որոշում կայացվեց ընդունել քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականը:
Արամ Դանիելյանի հրաժարականի մասին հայտնի էր դարձել դեռ շաբաթներ առաջ:
Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին: