Հասարակություն գլխավոր 

ՀՀ ԱԳ նախարարությունը՝ նախիջևանյան սահմանի և Ադրբեջանին վաճառված ամերիկյան ուղղաթիռների մասին

Այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Նախիջևանի կողմից Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ ՀՀ ՊՆ-ն շատ օպերատիվ տեղեկություններ է տրամադրում զարգացումների մասին. «Քաղաքական առումով նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է ելնելով անպատասխանատվության սկզբունքից, իր կողմից ստանձնած պարտավորչությունները չկատարելով: Մենք շարունակաբար բարձրացնում ենք այս հարցն ինչպես համանախագահների, այնպես էլ մեր գործընկեր պետությունների և կազմակերպություններ առջև»:

Բալայանի խոսքերով, այստեղ համանախագահները լուրջ անելիք ունեն, քանի որ ադրբեջանական գործողություններն արհամարհանք են առաջին հերթին հենց իրենց հանդեպ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին վաճառված ամերիկյան ուղղաթիռներին, Բալայանը նախ ասաց, որ այդ մասով արվող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա նշեց, որ իրենք հարցով զբաղվում են շատ վաղուց և այս պահին իրենց ունեցած տեղեկություններով, այդ ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն, արտադրվում են մի քանի երկրում և դրանք ձեռք են բերվել ոչ ռազմական նպատակներով:

Նույն շարքից