Քաղաքական 

ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Լելե թեփեում ռուսաստանցի փորձագետների ադրբեջանամետ հայտարարությունների մասին

Այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով Ադրբեջան այցելած ռուսաստանցի փորձագետներին և Լելե թեփեի բարձունքում վերջիններիս կողմից հնչեցրած հայտարարություններին, թե Արցախն ադրբեջանական հող է և պետք է վերադարձվի Բաքվին, հռետորական հարց տվեց. «Դուք կարծո՞ւմ եք Ադրբեջանի հաշվին ճամփորդած ռուս փորձագետները պետք է գնային շփման գիծ և այլ հայտարարություն անեի՞ն: Պարզ է, որ այդ ամեն ինչը թատերականացված բեմականացում էր, որի նպատակը հենց այդ հայտարարություններն էին: Ես կարող եմ ենթադրել, որ այդ հայտարարությունները հնարավոր է գրվել են այլ տեղ և տրվել են այդ փորձագետներին ընդամենը հնչեցնելու համար»:

Բալայանի խոսքերով, Արցախի մասով Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է և այն ամենատարբեր մակարդակներում հայտարարվում է:

Հավելենք, որ վերոնշյալ փորձագետների թվում են եղել Ալեքսանդր Դուգին և Մաքսիմ Շևչենկոն, ովքեր հայտնի ադրբեջանամետ գործիչներ են:

Նույն շարքից