Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագիրը Եվրոպական խորհրդարանում քվեարկության է դրվելու հուլիսի 3-ին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Բալայանը հիշեցրել է, որ մայիսին Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովն արդեն հաստատել է Հայաստանի հետ համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագիրը ստորագրվեց 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Հայաստանի կողմից այն վավերացվեց դեկտեմբերի 19-ին: