Դելի քաղաքում ոստիկանները տան մեջ հայտնաբերել են երկու ընտանիքների անդամներին մահացած: Նշվում է, որ կինը եղել է գետնին պառկած, իսկ մնացած 10 անդամները՝ կախված վիճակում:
Այս մասին հայտնում է BBC-ն: Նշվում է, որ մահացածների աչքերն ու բերանը փակ են եղել, իսկ ձեռքերն էլ՝ կապված մեջքի հետևում: Մահացածների թվում են երկու եղբայր, նրանց կանայք, երեխաները, իսկ 75-ամյա կնոջ դիակն էլ հայտնաբերվել է հատակին: Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել մահվան պատճառ, սակայն քննիչները փաստեր ունեն ենթադրելու համար, որ ընտանիքը զբաղվում էր oկուլտիզմով: Տան մեջ հայտնաբերվել է օկուլտիստական գրականություն, որում կան նաև պրակտիկաներ: Նշվում է, որ հենց այս պրակտիկաները կիրառելու արդյունքում էլ, հնարավոր է, որ ընտանիքի հետ նման դժբախտություն է պատահել: