Հասարակություն Բարի օր 

Նիկոլ Փաշինյանի կոչից հետո մոտ 300 քաղաքացի ցանկացել է զորակոչվել բանակ. ՀՀ ԶՈՒ ԳՇ

Այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով Լելե Թեփեում ռուսաստանցի փորձագետներ Ալեքսանդր Դուգինի, Մաքսիմ Շևչենկոյի և մյուսների հայտարարություններին, թե Արցախն ադրբեջանական հող է և պետք է վերադարձվի Բաքվին, հայտարարեց, որ չի ցանկանում մեկնաբանել այլ պետություններից անհատների հայտարարությունները և հարցը պետք է ուղղել այդ պետությունների ներկայացուցիչներին:

Դավթյանն ասաց, որ այդ հայտարարությունները հաճելի չեն և դատապարտելի, սակայն ինքը չի պատրաստվում մեկնաբանել այլ պետությունների անհատ քաղաքացիների հայտարարությունները:

Ինչ վերաբերում է զորակոչին, Գլխավոր շտաբի պետն ասաց, որ գլոբալ փոփոխություններ չեն արվել, ուղղակի փորձ է արվում ավելի օպերատիվ արձագանքել ի հայտ եկած խնդիրներին:

Դավթյանը նաև խոսեց այն քաղաքացիների մասին, ովքեր խուսափել են ծառայությունից, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո որոշել են զորակոչվել բանակ: Գլխավոր շտաբի պետի խսսքերով, նրանց թիվը հասնում է մոտ 300-ի, որից  156-ն արտասահմանից:

 

Նույն շարքից