Ռազմական Հասարակություն 

ԶՈւ-ն շարունակելու է մատակարարումները ԵԿՄ-ին

Այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, խոսելով Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմության մասին և պատասխանելով հարցին, թե այսուհետ խստացումներ լինելու են արդյո՞ք մատակարարումների հետ կապված, նշեց, թե ինքը տեղեկատվություն չունի, որ բացահայտված նյութական միջոցները վերաբերում են բանակին, կամ բանակն է փոխանցել դրանք Գրիգորյանին:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե դրանք բանակն է տրամադրել ԵԿՄ-ին, Գլխավոր շտաբի պետը հայտարարեց, թե ԵԿՄ-ին տրամադրելը չի նշանակում Մանվել Գրիգորյանին տրամադրել. «Այն, թե ինչպես է այդ ամենը հայտնվել կոնկրոտ անհատի մոտ, իրավապահ մարմինները կպատասխանեն: ԶՈւ-ն անմիջապես պարոն Գրիգորայանին ոչինչ չի փոխանցվել»:

Դավթյանը նաև հայտարարեց, որ ԵԿՄ-ին մատակարարումները դադարեցնելու հարցն այս պահին չի քննարկվում, սակայն գործընթացը խստացվելու է:

 

Նույն շարքից