Հասարակություն Բարի օր 

Գլխավոր շտաբի պետը՝ Գագիկ Ծառուկյանի որդու ծառայության մասին

«Այս հարցն ինձ պետք չէ ուղղել: Օրենքի սահմաններում յուրաքանչյուր անհատի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովն ընդունում է որոշում: Տվյալ որոշումը չի ընդունում Գլխավոր շտաբի պետ, այն ընդունում է զորակոչային հանձնաժողովը: Ըստ ընթացակարգի, եթե որոշում կընդունվի, որ չի գնալու, պատասխան կտրվի հարցին, թե ինչու չի  գնալու»,-այսօր՝ հուլիս 2-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե այս զորակոչին է զորակոչվելու արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի որդին:

Ինչ վերաբերում է հարցին, թե որևէ պաշտոնյայի որդի զորակոչվելո՞ւ է բանակ, Դավթյանն ասաց, որ այդ հարցում որևէ տարանջատում չկա, էական չէ, թե ով ում որդին է, որևէ տարբերություն չկա այդ մասով:

 

Նույն շարքից