ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ֆելիքս Թադևոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:
Վարչապետի այլ որոշումներով, մի շարք փոխմարզպետներ են նշանկվել.
Արթուր Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։
Հերմինե Համբարձումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ։
Կարեն Գրիգորյանը և Գագիկ Գաբրիելյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ:
Գառնիկ Աթանեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։
Արա Մելիքջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։