Հասարակություն 

Սփյուռքահայերն իրենց աջակցությունն են հայտնում Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանին

Analitik.am-ը նամակ է ստացել Սփյուռքում բնակվող մեր ազգակիցներից, որը ներկայացնում ենք ստորև.
 
Մենք, Սփյուռքում բնակվող մի խումբ հայեր, մեր զորակցությունն ենք հայտնում գործարար-բարերար Արթուր Ասատրյանին և նրա ընտանիքին: Որպես մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում են Արթուր Ասատրյանին և ականատեսն են եղել նրա ազգանվեր գործունեությանը՝ արվեստի, մշակույթի, կրթության և սպորտի ոլորտում ունեցած ներդրումներին, մեծ ցավ ապրեցինք՝ լսելով նրա ձերբակալության լուրը:
Արթուր Ասատրյանը, ցավոք, ձերբակալվեց իր դեմ նախապատրաստված մահափորձը կանխելու և ինքնապաշտպանություն ցուցաբերելու մեղադրանքով: Մենք, անշուշտ, վստահ ենք, որ Նոր Հայաստանում արդարությունն ու օրինականությունն անպայման հաղելու են և լիահույս ենք, որ մեր հարգելի ընկերը մոտ ապագայում կլինի ազատության մեջ և կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:
 
 
 
 

Նույն շարքից