Հասարակություն 

Արմավիրի Եղեգնուտ գյուղում հայկականի փոխարեն ծածանել են «կոլումբիական» դրոշը /լուսանկար/

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում, ինչպես հայտնում է Ազատությունը, պահանջում են գյուղի բազմամյա ղեկավար Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը:

Գյուղացիները նույնիսկ փոխել են գյուղի դրոշը՝ ծածանելով ավելի թարմ դրոշ՝ սխալ կախելով այն: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ դրոշի օրինակով  փոխելու են նաև գյուղապետին:

34 տարվա գյուղապետը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ հավելելով, որ պատրաստվում է ընտրվել խոշորացված համայնքի ղեկավար:

Նույն շարքից