Ուկրաինական Լվովում անհայտ անձինք քանդել են ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի արձանը: Այս մասին հայտնում է Զոլոչև քաղաքի ղեկավար Իգոր Գրինկիվը:
Քաղաքապետն ափսոսանք է հայտնել, որ վանդալիզմը տեղի է ունենում հենց իրենց քաղաքում, որտեղ, վերջինիս խոսքերով, ծայրահեղական տրամադրություններ չկան:
Գրինկիվը չի բացառել, որ ռուսական ԶԼՄ-ները կփորձեն կատարվածին քաղաքական ենթատեքստ տալ, ինչն իրականում չկա: