Հասարակություն Պատահարներ 

Փրկարարները մարել են տանիքի հրդեհը

analitik.am

Հուլիսի 2-ին, ժամը 17:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Էրեբունի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող չշահագործվող խանութում: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքէջից։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են Էրեբունի փողոցի թիվ 15 հասցեում գտնվող չշահագործվող խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը (120 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ 18:06-ին:

Նույն շարքից