Այս գիշեր ամբողջ Բաքվում հոսանքազրկում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Նշվում է, որ ժամը 00:20-ի մոտակայքում Ադրբեջանի մայրաքաղաքը հայտնվել է կատարյալ մթության մեջ:
Հոսանքազրկումներ են տեղի ունեցել նաև Ադրբեջանի մյուս շրջաններում: Ադրբեջանում էլեկտրականության հետ կապված խնդիրները դեռ շարունակվում են:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Մինգեչաուրյան պետական շրջանային էլեկտրակայանի խափանման պատճառով, ինչը տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի օգտագործման մեծ ծավալների հետևանքով: