Հայաստան Քաղաքական 

«ՔՊ»-ն չի մոռացել գործընկերների ապրիլյան պահվածքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ « Ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի 3 ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», նախընտրական պլատֆորմում գրել էին մեկ ուժ դառնալու մասին։ Սակայն քիչ անց պարզվեց, որ նրանք բազում տարաձայնություններ ունեն, և մեկ ուժի գաղափարն անիրականանալի է։ Հատկապես 2018-ի ապրիլից առաջ տարաձայնությունները սրվեցին։ «ՔՊ»-ն դուրս եկավ քայլարշավի, իսկ մյուս երկուսը նրան մենակ թողեցին՝ մերժելով այդ պայքարը և համարելով, որ կա «երրորդ ճանապարհ»։ Մեկ տարի շարունակ լրագրողները «Ելք»-ին տվել են այդ հարցը՝ ե՞րբ եք մեկ կուսակցություն դառնալու։ «Ելք»-ականներն այդ հարցից նեղվում էին, խուսանավում։ Այժմ, երբ «Ելքը» եկել է իշխանության, իսկ իրականում իշխանության է եկել «ՔՊ»-ն, մյուս 2 ուժերը, «իրենց կամքից անկախ», հայտնվել են իշխանության մեջ և վերանայել իրենց դիրքորոշումը։

Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունն» արդեն պատրաստ են միավորվել մեկ ուժի մեջ, բայց այժմ թելադրողը «ՔՊ»-ն է, որը չի մոռացել գործընկերների ապրիլյան պահվածքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից