Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մնալու են ուժի մեջ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:
Սանդերսը նշել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Ղրիմի անեքսիան և համաձայն չէ Ռուսաստանի հետ, հետևաբար պատժամիջոցները մնալու են ուժի մեջ:
Սպիտակ տան խոսնակը միևնույն ժամանակ հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք հուլիսի 16-ին կայանալիք հանդիպման ժամանակ ՌԴ և ԱՄՆ նախագահները քննարկել են Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու հարցը:
Սանդերսը հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ բան ասել սպասվելիք բանակցությունների մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտին-Թրամփ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 16-ին Հելսինկիում: