Time ամսագիրը հրապարակել է 2018 թվականի համացանցի 25 ամենաազդեցիկ մարդկանց անունները: Ցանկում հայտնվել են ինչպես նրանք, ում ազդեցությունը դրական է համարվում, այնպես էլ նրանք, ովքեր նյարդայնացնում են մարդանց:
2018 թվականի համացանցի ամենաազդեցիկ մարդկանց շարքում հայտնվել են օրինակ Ռիհաննան, Քայլի Ջեները, ինչպես նաև 17-ամյա երգիչ Baby Ariel-ը, Փարքլենդի ակտիվիստ ուսանողները և այլն:
Այս տարվա համացանցի ամենաազդեցիկ մարդկանց թվում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երգիչ Քանյե Ուեսթը: