ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների ղեկավարների՝ կտրուկ տոնով պահանջելով կատարել նախկինում տրված խոստումները և ավելացնել պաշտպանական ծախսերը, այս մասին հայտնում է New York Times-ը:
Մասնավորապես, նամակ է ուղարկվել Գերմանիայի, Կանադայի, Բելգիայի ղեկավարներին: Դա տեղի է ունեցել հունիսին: Թրամփը հայտարարել է, որ իր համբերությունը սպառվում է՝ պահանջելով կատարել խոստումները:
Պարբերականը գրում է, թե սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունները խորանում են, ինչը ձեռնտու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով օրեր անց հանդիպելու է ԱՄՆ նախագահի հետ: